Նորություններ

Փոփոխություն Interactive TV հեռուստաալիքների ցանկում | 30.10.2018

Փոփոխություն Interactive TV հեռուստաալիքների ցանկում

2018թ. նոյեմբերի 1-ից իրավատիրոջ պահանջով «Interactive TV» ցանցում կդադարեցվի բաց եթերի տարբերակով Հայաստանի հեռուստադիտողներին հասանելի «Շանթ» հեռուստաալիքի վերահեռարձակումը։
Մշտապես ջանալով հեռուստատեսային ծառայության նվազագույն սակագնային փաթեթներում ընդգրկել բոլոր հայկական և արտասահմանյան հանրային հեռուստաալիքները՝ Interactive TV-ն սկզբունքորեն նախընտրում է չխախտել գին-որակ-բովանդակություն համաչափությունը: Հաշվի առնելով վերոնշյալ պահանջը՝ Interactive TV-ն ստիպված է դադարեցնել «Շանթ» հեռուստաալիքի վերահեռարձակումն անորոշ ժամկետով։ Հավելենք, որ Interactive TV-ն պատրաստ է վերսկսել նշյալ ալիքի վերահեռարձակումը հայկական ալիքների շարքում իրավատիրոջ ցանկության դեպքում` ինչպես դա եղել է տարիներ շարունակ։