Նորություններ

Հեծանվային մարաթոնի արդյունքները | 09.06.2014
Հունիսի 7-ին Երևանի Հարավարևմտյան թաղամասի եկեղեցու բակում հավաքվել էին հեծանիվի բազմաթիվ սիրահարներ՝ մասնակցելու Interactive TV ընկերության հայտարարած հեծանվային մարաթոնին: Մրցույթի գլխավոր մրցանակին՝ GoPro տեսախցիկին արժանացավ հեծանվորդ Էմիլ Ասատրյանը՝ գրանցելով անհատական լավագույն ժամանակը: Արա Սարգսյանը զբաղեցրեց 2-րդ տեղը և ստացավ հեծանվային սաղավարտ, իսկ Ռուբեն Աշիկյանը՝ 3-րդ տեղը, և ստացավ հեծանվորդների համար նախատեսված ջրի թերմոս:
Բացի այդ, բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ, որոնց միջոցով կարող են 1 ամիս ավճար բաժանորդագրվել Interactive TV ընկերության ցանկացած փաթեթին:
Մրցույթի երաժշտական մասն ապահովում էր DJ Vakcina-ն: